Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Խոզի գրիպից մահացության 3-րդ դեպքն է գրանցվել

Խոզի գրիպից մահացության 3-րդ դեպքն է գրանցվել
11.01.2016 | 11:04

Միքայելյան հիվանդանոցում խոզի գրիպից (H1N1) մի տղամարդ է մահացել: Վերջին 10 օրերին խոզի գրիպից մահացության երրորդ դեպքն է: Տղամարդը Ջավախքից էր, որոշ ժամանակ Ռուսաստանում է բնակվել, այնտեղ էլ հիվանդացել է: Հայաստան գալով՝ դիմել է Գյումրու բժշկական կենտրոն, հետո հարազատները տեղափոխել են Երևան, Միքայելյան հիվանդանոց: Սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք է գրանցվել:

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ